Intel Core i7-11700K պրոցեսորն ի վիճակի է հաղթահարել ցանկացած գրասենյակային և խաղային առաջադրանք՝ շնորհիվ 8 միջուկային կոնֆիգուրացիայի և 3.6 GHz տակտային հաճախականությամբ աշխատանքի։ Երկրորդ և երրորդ մակարդակի ծավալուն քեշը նախատեսված է այն տվյալների պահպանման համար, որոնց համակարգը դիմում է առավել հաճախ։ Intel Rocket Lake-S ճարտարապետության հիման վրա ստեղծված չիպսեթը կուրախացնի բարձր արտադրողականությամբ՝ ցածր էներգասպառման հետ համատեղ, ինչն ապահովված է 14 նանոմետրանոց տեխպրոցեսով։
Intel Core i7-11700K պրոցեսորը մատակարարվում է հավաքածուի մեջ ներառված հովացման համակարգի հետ միասին, որը նախատեսում է ռադիատորի հիմքին քսված ջերմային ինտերֆեյս։ Արագացման (overclocking) սիրահարների համար նախատեսված է ազատ բազմապատկիչ, որը թույլ է տալիս փոխել տակտային հաճախականությունը համակարգային շինայի անփոփոխ հաճախականության դեպքում։ Չիպսեթի հետ կարելի է օգտագործել մինչև 128 GB ծավալով DDR4 օպերատիվ հիշողություն։