DNS-ի սեփական ապրանքանիշերը
DNS ցանցի սեփական արտադրության տեխնիկա։ Որակի վերահսկում բոլոր փուլերում և արդար գներ։
-
01
Գնի և որակի լավագույն հարաբերակցություն
Յուրաքանչյուր ապրանքային սեգմենտի համար օպտիմալացնում ենք ապրանքների գործառույթները, լրակազմը և գինը։
-
02
Առավել խիստ վերահսկողություն
Մինչև խանութներ հասնելը ապրանքներն անցնում են ներքին ընտրության, փորձարկման և որակի վերահսկման փուլեր։
-
03
Իրական հաճախորդակենտրոն մոտեցում
Մենք բարելավում ենք ապրանքները՝ օգտագործելով ապրանքային կատեգորիաների վերլուծությունը, գնորդների կարծիքները և երաշխիքային սպասարկման դեպքերը։
Մեր սեգմենտները
Միջինից բարձր (B+)
Հասանելի պրեմիում · 7 ապրանքանիշ
Ավելի շատ գործառույթներ, որակյալ նյութեր և լրակազմ՝ հայտնի պրեմիում ապրանքանիշերից ավելի մատչելի գնով։
-
ARDOR GAMING
2025 թ․ թոփ 3Խաղային սարքեր և աքսեսուարներ
ARDOR GAMING-ն առաջարկում է ամբողջական խաղային հավաքածուներ՝ արտաքին սարքեր, խաղային աթոռներ, մոնիտորներ և պատրաստի համակարգիչներ։ Նույն տեխնիկական բնութագրերը, ինչ առաջատար գեյմինգային ապրանքանիշերի դեպքում, բայց առանց ապրանքանիշի համար հավելյալ վճարի․ մենք ինքներս ենք մշակում արտադրանքը և վաճառում սեփական խանութների ցանցում։
- 3 140 650 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 1 034 ապրանքատեսակների քանակը կատալոգում
-
Eigen
Խոշոր, ներկառուցվող և մանր կենցաղային տեխնիկա տան համար
Որակյալ նյութեր, մանրակրկիտ մշակված էրգոնոմիկա և օգտագործման հարմարավետություն։ Wi-Fi-ով աշխատող խելացի սարքերը կառավարվում են Houself հավելվածի միջոցով։
- 165 012 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 156 ապրանքատեսակների քանակը կատալոգում
-
SHEO
Գեղեցկության և առողջության համար նախատեսված մանր կենցաղային տեխնիկա։
Ապրանքանիշի տեխնիկան առանձնանում է ոճային դիզայնի, ժամանակակից տեխնոլոգիաների, բարձր որակի և հարուստ լրակազմի համադրությամբ։
- 44 656 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 16 ապրանքատեսակների քանակը կատալոգում
-
KEYRON
Արտաքին սարքեր և աքսեսուարներ
Մինիմալիստական դիզայն, ժամանակակից լուծումներ և նորարարություններ՝ հարմարավետության ու ֆունկցիոնալության համար։ Ապրանքանիշը շեշտը դնում է սեփական ODM մշակումների վրա։
- 1 318 307 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 309 ապրանքատեսակների քանակը կատալոգում
-
FinePower
Գործիքներ, շինարարական սարքավորումներ և այգեգործական տեխնիկա։
Գնի և որակի օպտիմալ համադրություն։ OneBase միասնական մարտկոցային հարթակը համատեղելի է ավելի քան 100 սարքի հետ։
- 5 639 520 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 1 413 ապրանքատեսակների քանակը կատալոգում
-
OneTwo
Տան համար ապրանքներ
Սննդի և ըմպելիքների պատրաստման սպասք, սեղանի սպասքավորման պարագաներ, մաքրող և լվացող միջոցներ։
- 1 210 861 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 157 ապրանքատեսակների քանակը կատալոգում
-
Fiero
Աուդիո ապրանքներ
Հավաստագրված որակ, ամբողջական լրակազմ, պաշտպանություն արտաքին ազդեցությունից և աշխատանքի երկարատև ժամանակ։
- 678 214 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 185 ապրանքատեսակների քանակը կատալոգում
Միջին (B)
Տեխնոլոգիաներն ավելի հասանելի են · 2 ապրանքանիշ
Անհրաժեշտ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն․ պահանջված գործառույթների հավաքածու՝ մրցունակ գնով։
-
DEXP
2025 թ․ թոփ 3Կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա և աքսեսուարներ
Տեխնոլոգիական լուծումների և մատչելիության համադրություն միջին գնային սեգմենտում՝ հուսալի տեխնիկայի գնորդների լայն շրջանակի համար։
- 28 513 150 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 6 936 ապրանքատեսակների քանակը կատալոգում
-
KENSHI
Թվային տեխնիկա
Ապրանքանիշի տեսականին ներառում է ինչպես ամենամատչելի գնային կատեգորիայի ապրանքներ, այնպես էլ ավելի բարձր գնային սեգմենտի տարբերակներ։
- 978 214 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 250 ապրանքատեսակների քանակը կատալոգում
Մատչելի
Բազային լուծումներ հասանելի գներով · 1 ապրանքանիշ
Հիմնական լուծում՝ առավել մատչելի գնով և DNS ցանցի չափանիշներին համապատասխան որակով։
-
Aceline
2025 թ․ թոփ 3Խոշոր և մանր կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, աքսեսուարներ
Առավել մատչելի առաջարկներ գնորդների համար և ապրանքների լայն ընտրանի բազմաթիվ կատեգորիաներում։
- 14 439 345 տարեկան վաճառքի միջին ծավալ
- 4 596 ապրանքատեսակների քանակը կատալոգում
Ապրանքանիշի ուղին՝ վերլուծությունից մինչև խանութի ցուցափեղկ
Մեր ապրանքանիշի տակ թողարկվող յուրաքանչյուր ապրանք անցնում է նույն փուլերով։ Միջինում այդ գործընթացը տևում է 6–8 ամիս, և 3-րդ փուլում նմուշների մեծ մասը չի հասնում վաճառասրահներ։
-
3-4 շաբաթ
1 Վերլուծություն
Ուսումնասիրում ենք շուկան, ապրանքային խմբերը և ապրանքանիշերի դիրքերը շուկայում։ Փնտրում ենք այնպիսի ապրանքային կատեգորիա, որտեղ կարող ենք առաջատար դիրք զբաղեցնել։
-
4-6 շաբաթ
2 Կոնցեպտ
Տարբեր բաժինների մասնագետներն առանձնացնում են լավագույն մոդելները։ Ուշադրության առանցքում լավագույն տեխնիկական բնութագրերն են։
-
6-10 շաբաթ
3 Լաբորատորիա
Փորձնական նմուշներն անցնում են թեստերի շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի գնահատման հստակ չափանիշներ։ Թեստերը կրկնելի են։
-
8-12 շաբաթ
4 Արտադրություն
Հավաքումն իրականացվում է Ռուսաստանում և Չինաստանում։ Գործարաններում օգտագործում ենք սեփական տեխնոլոգիաներ, փորձարկումներն իրականացվում են մեր ծրագրային ապահովմամբ։
-
5 Վաճառք
Արտոնագրային իրավունքներ, ապրանքային նշաններ, լոգիստիկա։ Վաճառքից հետո գնորդների կարծիքների և դիմումների մշտադիտարկում։