Intel Core i7-11700K պրոցեսորը՝ հիմնված Intel Rocket Lake-S ճարտարապետության և 14 նանոմետրանոց տեխնոլոգիական պրոցեսի վրա, կուրախացնի լավ արտադրողականությամբ համակարգչով ցանկացած առօրյա խնդիր լուծելու համար։ 8-միջուկանի մոդելն ունակ է միաժամանակ մշակել մինչև 16 տեղեկատվական հոսք և համակարգին կապահովի ակնթարթային մուտք դեպի հաճախ պահանջվող տվյալները՝ շնորհիվ երկրորդ և երրորդ մակարդակի ծավալուն քեշի։ Ազատ բազմապատկիչը թույլ կտա չիպսեթն ավելի արտադրողական դարձնել՝ բազային հաճախականության բարձրացման շնորհիվ։
Intel Core i7-11700K պրոցեսորն ապահովում է մինչև 128 ԳԲ DDR4 օպերատիվ հիշողության օգտագործում՝ հզոր աշխատանքային կայան ստեղծելու և բազմաֆունկցիոնալ ռեժիմում անխափան գործելու համար։ Ինտեգրված Intel UHD Graphics 750 գրաֆիկական միջուկը թույլ կտա համակարգին մշակել գրաֆիկան՝ առանց առանձին տեսաքարտ գնելու անհրաժեշտության։