Intel Core i7-11700KF պրոցեսորն ունի ներկառուցված PCI-E 4.0 կարգավորիչ, որի շնորհիվ հավաքման մեջ կարելի է օգտագործել բարձր արագությամբ տեսաքարտեր, տվյալների կուտակիչներ և այլ բաղադրիչներ։ Մոդելի ջերմարտադրությունը չի գերազանցում 125 Վտ-ը, իսկ դրա ջերմաստիճանը իջեցնելու համար կարելի է օգտագործել ինչպես հովացուցիչ (քուլեր), այնպես էլ հեղուկային հովացման համակարգ։ Ինտեգրված գրաֆիկական միջուկի բացակայությունը նվազեցնում է չիպսեթի ծանրաբեռնվածությունը և թույլ է տալիս օգտագործել այն տեսաքարտը, որն ընտրել է օգտատերը։
Intel Core i7-11700KF պրոցեսորն ապահովում է աշխատանքը մինչև 128 ԳԲ օպերատիվ հիշողության հետ, ինչի շնորհիվ կարելի է ստեղծել համակարգչային համակարգ՝ անզիջում արտադրողականությամբ ցանկացած օգտագործման սցենարի համար։ Մոդելն աշխատում է 3.6-5 ԳՀց հաճախականության տիրույթում և ունի ազատ բազմապատկիչ։ Դրա օգնությամբ կարելի է ձեռքով կարգավորել չիպսեթի հաճախականությունը համակարգային շինայի անփոփոխ հաճախականության դեպքում, որպեսզի այն դառնա էլ ավելի հզոր։