Intel Core i7-11700 պրոցեսորն ունի օպտիմիզացված 8-միջուկանի կոնֆիգուրացիա, որի շնորհիվ այն հարմար է բարձր արտադրողականությամբ գրասենյակային համակարգչի կամ հզոր խաղային համակարգի համար։ Մոդելը հագեցած է 8 արտադրողական միջուկներով և ընդունակ է մշակել տեղեկատվության մինչև 16 հոսք, ինչի շնորհիվ այն արագ գործարկում է «ծանր» ծրագրերը։ Հաշվողական արագացման ռեժիմում սարքի տակտային հաճախականությունն ավտոմատ կերպով ավելանում է 2.5 ԳՀց-ից մինչև 4.9 ԳՀց։
Հավաքման մեջ Intel Core i7-11700 պրոցեսոր օգտագործելիս պարտադիր չէ ձեռք բերել առանձին տեսաքարտ։ Չիպսեթում նախատեսված է Intel UHD Graphics 750 գրաֆիկական միջուկ, որը հիանալի գլուխ է հանում պատկերի կառուցումից և էկրանին արտածումից։ Խնայողական էներգասպառումը և ջերմարտադրությունը 65 Վտ սահմաններում ապահովված են 14 նանոմետրանոց տեխպրոցեսով։ Պրոցեսորն աջակցում է մինչև 128 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողության օգտագործում։