Redmi Pad Pro 12.1” Wi-Fi 256 ԳԲ պլանշետը հագեցած է 10 000 մԱժ տարողությամբ մարտկոցով, ինչն ապահովում է մինչև 12 ժամ ինքնավար աշխատանք տեսանյութեր դիտելիս, մինչև 15 ժամ՝ կարդալիս և մինչև 33 օր՝ սպասման ռեժիմում։ Իրանն ալյումինե է, պլաստիկի համեմատ ավելի արագ է հեռացնում ավելորդ ջերմությունը՝ կանխելով սարքի գերտաքացումը ռեսուրսատար հավելվածների հետ աշխատելիս։ Հետևի կափարիչը կանաչ գույնի է, էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass 3 ապակիով, որն ունի բարձր դիմադրողականություն քերծվածքների, կոտրվածքների և ճաքերի նկատմամբ. ապակին դիմանում է մինչև 1 մ բարձրությունից ընկնելուն։ Redmi Pad Pro պլանշետը ստացել է 12.1 դյույմանոց սենսորային էկրան՝ 120 Հց տակտային հաճախականությամբ, ինչն ապահովում է վիդեոկոնտենտի տարբեր ձևաչափերի հավասարաչափ և սահուն նվագարկում։ IPS մատրիցի էկրանին գույները պահպանում են իրենց հագեցվածությունը, բնականությունն ու ճշգրտությունը նույնիսկ դիտման անկյան փոփոխության դեպքում։ IPS վահանակներին բնորոշ է արագ արձագանքման արագությունը, ինչը կարևոր է խաղերի համար։ Առջևի տեսախցիկը թույլ է տալիս նկարել լուսանկարներ 8 ՄՊ կետայնությամբ և տեսանյութեր մինչև 30 կադր/վրկ։ Առկա է 3.5 մմ ելք՝ ականջակալների և AUX-ի միացման համար։ Աուդիո համակարգը բաղկացած է 4 տարաուղղված բարձրախոսներից, որոնք վերարտադրում են ծավալային ձայն՝ հաճախականությունների լավ հավասարակշռությամբ և ձայնի մեծ պաշարով։