Redmi Pad Pro 12.1” Wi-Fi 128 ԳԲ պլանշետը մատակարարվում է կանաչ գույնի ալյումինե իրանով։ Մետաղն ավելի արագ է հեռացնում ջերմությունը պլաստիկի համեմատ, ինչն ապահովում է լրացուցիչ պաշտպանություն գերտաքացումից։ 2560×1600 կետայնությամբ 12.1 դյույմանոց էկրանն արտածում է հստակ, մանրամասն պատկեր։ IPS մատրիցն ունի դիտման լայն անկյուններ՝ մինչև 178° ուղղահայաց և հորիզոնական, ինչը թույլ է տալիս դիտել էկրանը տարբեր կողմերից առանց գույնի և հակադրության զգալի աղավաղման։ Էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass 3 ապակիով, որը կայուն է քերծվածքների նկատմամբ։ Redmi Pad Pro 12.1” պլանշետն աջակցում է Android HyperOS ՕՀ նորարարական ինտերֆեյսը, որը նվազեցնում է որոնվածքի ծանրաբեռնվածությունը և առանց հապաղման մշակում առաջադրանքները։ 10 000 մԱժ էներգատարողությամբ մարտկոցը թույլ է տալիս անընդմեջ օգտագործել պլանշետը տեսանյութերի դիտման ռեժիմում մինչև 12 ժամ և մինչև 15 ժամ՝ գրքեր կարդալիս։ Պլանշետի մեջ կարելի է տեղադրել micro SD, micro SDHC, micro SDXC ձևաչափի հիշողության քարտեր, արտաքին կրիչի առավելագույն ծավալը 1.5 ՏԲ է։ Ներկառուցված տեսախցիկը նկարում է 8 ՄՊ կետայնությամբ լուսանկարներ և 1280x720 ու 1920x1080 ձևաչափերի տեսանյութեր։