Aceline հավաքածուն նախատեսված է համակարգիչների, հեռախոսների, հեռուստացույցների և այլ սարքերի էկրանների մաքրման համար։ Դրա բաղադրության մեջ մտնում են անձեռոցիկ և 100 մլ ծավալով մաքրող սփրեյ։ Միջոցն ունիկալ է քիմիական միացությունների բաղադրությամբ՝ պոլիամիդներով և ոչ իոնոգեն ՄԱՆ-ներով (մակերևութային ակտիվ նյութեր)։ Առաջինները ստեղծում են հատուկ թաղանթ, որը պաշտպանում է փոշուց։ Երկրորդները (ոչ իոնոգեն ՄԱՆ) ջրի մեջ չեն տրոհվում ավելի մանր մասնիկների և մակերեսին փայլ են հաղորդում։ Aceline սփրեյն ունի մաստակի հաճելի բույր։ Միկրոֆիբրե անձեռոցիկն ունի 18x18 սմ չափս, արդյունավետորեն հեռացնում է ճարպային նստվածքները։