Սպիտակ գույնի անլար/լարովի VXE Dragonfly R1 Nearlink մկնիկը նախատեսված է պրոֆեսիոնալ գեյմերների համար։ Մոդելում կարելի է փոխել զգայունությունը՝ թիրախին կուրսորի հարմար ուղղորդման համար 200 dpi-ից մինչև 18000 dpi՝ 4K և 8K կետայնությամբ մի քանի էկրաններով ակնթարթային տեղաշարժման համար։ 40G արագացման շնորհիվ մկնիկը չի խափանվում կտրուկ շրջադարձերի և ձեռքի արագ շարժումների ժամանակ։ Հարցման հաճախականության երկու ռեժիմների աջակցությունն ապահովում է կարգավորումների ճկունություն՝ 125 Հց-ը հարմար է կայքեր դիտելու և գրասենյակային աշխատանքի համար, իսկ 1000 Հց-ն ապահովում է ակնթարթային արձագանք և կուրսորի սահունություն դինամիկ խաղերում։ VXE Dragonfly R1 Nearlink անլար/լարովի մկնիկն ունի ծրագրավորման հնարավորությամբ հինգ կոճակ։ Դրանց վրա կարելի է նշանակել բարդ մակրոսներ, բրաուզերի կամ հաճախակի օգտագործվող այլ հավելվածների գործարկում։ Անլար ռեժիմում մոդելը մարտկոցի մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 150 ժամ։ Դրա շնորհիվ մկնիկը կարելի է օգտագործել մինչև 1.5-2 շաբաթ առանց վերալիցքավորման՝ օրական 6-7 ժամ խաղալու դեպքում։