A4Tech Bloody B-071 խաղային գորգիկը նման է իր նախորդին, բացառությամբ մեկ կարևոր մանրուքի՝ թելով եզրակարման։ Եզրերը ոչ միայն կարված են, այլև սերտորեն եզրակարված են ամուր թելով, ինչը մեծացնում է գորգիկի դիմացկունությունը։ Նման անվտանգության միջոցը լիովին արմատախիլ է անում ճաքած եզրերի խնդիրը։
Գորգիկն ունի միջին չափսերի ուղղանկյուն ձև՝ 280×350 մմ, հաստությունը՝ 4 մմ։ Գորգիկի գունավորումը կատարված է Bloody Hand ոճով՝ ձեռքի սև-կարմիր դրոշմվածք։ Նկատելի է պատրաստման բարձր որակը․ ռետինապատ հիմքը հուսալիորեն նստում է սեղանին, իսկ կտորե մակերեսն ապահովում է մկնիկի հեշտ կառավարելիությունը ցանկացած կարգավորումների դեպքում։ Գորգիկի առավելությունների թվում են՝ բարձր զգայունությունը սենսորի նկատմամբ, շփման և սահքի միջև հավասարակշռությունը, ցանկացած տիպի մկնիկների աջակցումը։ Գորգիկը հեշտությամբ մաքրվում է, կայունորեն տանում է ջերմաստիճանային տատանումները, նկարը չի մաշվում։