A4Tech Bloody B-070 գորգիկն իր դիզայնով կգրավի հրաձգային խաղերի սիրահարների ուշադրությունը։ Պրինտն արված է սև-կարմիր գամմայով։ Ձեռքի հետքը, ալ ավտոմատը և HEADSHOT մոխրագույն մակագրությունը ասոցացվում են կատաղի արյունոտ մարտերի հետ։ Իր չափսերով գորգիկը մեծ է (430×350 մմ), ինչն ընդլայնում է ձեռքի շարժումների ազատությունն ու թափը։ Հիմքի խիտ ռետինը (4 մմ) լավ ֆիքսում է աքսեսուարն իր տեղում։
Կարված եզրերը պաշտպանում են մեխանիկական վնասվածքներից։ Մակերեսը պատրաստված է գործվածքից և ապահովում է առավելագույն սահքի էֆեկտ։ Գորգիկը հեշտությամբ ոլորվում և հարթվում է՝ ընդունելով ճիշտ ձևը։ Լրակազմում կա տուբուս տեղափոխման համար։ Ի թիվս այլնի, նյութերը տոգորված են հատուկ պաշտպանիչ բաղադրությամբ։ A4Tech Bloody B-070-ի նվազագույն շփումն ապահովում է մկնիկի ակնթարթային արձագանք, ինչը չափազանց կարևոր է ժամանակի և ռեակցիայի վրա հիմնված խաղերում։