A4Tech Bloody B-072 գորգիկը պատրաստված է բարձրորակ ռետինից և գործվածքային դիմային հիմքից։ Նյութի որակն ապահովում է շարժումների հարթությունն ու սահունությունը մակերեսի վրայով։ A4 Tech Bloody B-072-ը մշակվել է պրոֆեսիոնալ խաղացողների և նրանց համար, ում աշխատանքում անհրաժեշտ է մկնիկի շարժումների առանձնահատուկ ճշգրտություն և արագություն։ Ապրանքը սերտորեն հպվում է սեղանին՝ ապահովելով ամուր կցում։ Գորգիկում բացակայում է ստանդարտ աքսեսուարներին բնորոշ տեղաշարժման էֆեկտը, ինչը շատ կարևոր է խաղի պատասխանատու պահերին։ Դրա վրա հավասարապես կառավարվում են ցանկացած զգայունությամբ օպտիկական և սենսորային մկնիկները։
Աքսեսուարի չափսերը՝ 275 մմ երկարությամբ, 225 մմ լայնությամբ և 4 մմ հաստությամբ, թույլ են տալիս խաղացողներին գլուխ հանել տարատեսակ առաջադրանքներից։ Այն երկար ժամանակ պահպանում է նախնական արտաքին տեսքը և հեշտությամբ մաքրվում է։ Գրավիչ է դրա վրայի նկարը՝ կատարված սև և կարմիր երանգներով։ Այն նպաստում է մկնիկի կառավարման ժամանակ շարժումների բարձր արագության, ճշգրտության և հստակության հասնելուն։ Գորգիկը թույլ է տալիս խաղալ հարմարավետորեն՝ առանց դաստակի հոգնածության։