43-դյույմանոց սև TCL 43P7K հեռուստացույցը պատկերը հեռարձակում է 4K UltraHD կետայնությամբ, որը բնութագրվում է գույնի մեծ խորությամբ և պատկերի բարձր դետալիզացիայով։ Direct LED լուսավորության շնորհիվ պայծառությունը հավասարաչափ բաշխված է էկրանի ամբողջ մակերեսով։ Գունափոխանցման ճշգրտությունը երաշխավորում է QLED դիսփլեյի պատրաստման ընդլայնված տեխնոլոգիան։
TCL 43P7K հեռուստացույցը հագեցած է DTS:X և Dolby Atmos տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են մաքուր ծավալային ձայն, ինչպես նաև ստեղծում տնային կինոթատրոնի էֆեկտ։ Google TV օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս միանալ ինտերնետին և օգտվել ինտերակտիվ հեռուստատեսության բոլոր գործառույթներից։ Մոդելն ունի 2 USB միակցիչ, ինչպես նաև 3 HDMI պորտ՝ սարքավորումները միացնելու համար։ Հեռուստացույցը կարելի է կառավարել հեռակառավարման վահանակով կամ Google Assistant ձայնային օգնականով։