TCL 43P7K սև գույնի հեռուստացույցն աշխատում է հեշտ օգտագործվող Google TV օպերացիոն համակարգով։ Ուլտրաբարակ մոնոլիտ կորպուսի և գրեթե առանց շրջանակի դիզայնի շնորհիվ մոդելը ներդաշնակորեն համադրվում է ինտերիերի հետ։ HVA տեխնոլոգիայով և 4K UltraHD 3840x2160 թույլատրությամբ 43-դյույմանոց QLED էկրանն ապահովում է DCI-P3 գունային տարածության 93 տոկոս ծածկույթ և երաշխավորում գունային ճշգրիտ փոխանցում։ Յուրաքանչյուր կադր կզարմացնի ձեզ հագեցած, բայց միևնույն ժամանակ բնական երանգներով։ Dolby Vision և HDR10+ տեխնոլոգիաները բացահայտում են պատկերի բոլոր նրբությունները։ AiPQ պրոցեսորն ինքնուրույն օպտիմալացնում է կոնտրաստը, գունային գամման և հստակությունը։ Game Master, HDMI 2.1 և MEMC տեխնոլոգիաները երաշխավորում են ցածր հապաղում և սահունություն դինամիկ տեսարաններում։
TCL 43P7K հեռուստացույցն ապահովում է ձայնային կառավարում, որը թույլ է տալիս գտնել հետաքրքիր բովանդակություն պարզ հրամանների միջոցով։ Պլանշետի կամ սմարթֆոնի հետ փոխազդեցությունն իրականացվում է HomeKit հավելվածի միջոցով։ DVB-C, DVB-S, DVB-S2, DVB-T և DVB-T2 թվային թյուներներն օգտագործվում են թվային մալուխային, արբանյակային և եթերային հեռուստատեսություն դիտելու համար։ DTS:X և Dolby Atmos տեխնոլոգիաների աջակցությամբ 20 Վտ հզորությամբ ակուստիկ համակարգն ապահովում է տարածական ձայն։