6.67" POCO X3 Pro սմարթֆոնն առանձնանում է ոճային դիզայնով, բարձր արտադրողականությամբ, որակյալ տեսախցիկներով և տարողունակ մարտկոցով, ինչի շնորհիվ հիանալի ընտրություն կդառնա առօրյա կյանքի համար։ Սարքի դիմային մասի մեծ մասը զբաղեցնում է առանց շրջանակի IPS էկրանը՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ և 2400x1080 պիքսել կետայնությամբ, ինչն ապահովում է որակյալ, պայծառ և մանրամասն պատկեր։ Դրա մեկ այլ առանձնահատկությունը բարձր դիմադրողականությունն է տարբեր մեխանիկական ազդեցությունների նկատմամբ, ինչը պայմանավորված է Gorilla Glass 6 ամուր կոփված ապակիով։
POCO X3 Pro սմարթֆոնն աշխատում է Android 11-ի հիման վրա։ Սարքի տեխնիկական մասը ներկայացված է հզոր Qualcomm Snapdragon 860 պրոցեսորով, որը Adreno 640 գրաֆիկայի և 8 ԳԲ ՕՀ-ի հետ միասին թույլ կտա հեշտությամբ հաղթահարել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները։ Բացի այդ, պրոցեսորն առանձնանում է էներգաարդյունավետությամբ, ինչը տարողունակ մարտկոցի հետ մեկտեղ կապահովի երկարատև աշխատանք մեկ լիցքավորմամբ։ Տվյալների պահպանման համար նախատեսված է 256 ԳԲ պահոց։
POCO X3 Pro սմարթֆոնը հագեցած է մի քանի տեսախցիկներով, որոնց շնորհիվ դուք կկարողանաք ստեղծել բարձր կետայնությամբ որակյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Մոդելի հաղորդակցման հնարավորությունները ներկայացված են Wi-Fi և Bluetooth 5.0 մոդուլներով, տարբեր նավիգացիոն համակարգերով, ինչպես նաև NFC-ով։ Տվյալների պաշտպանության համար օգտագործվում են դեմքի սկաները և մատնահետքի սկաները։