Huawei FreeBuds Pro 5 TWS ականջակալները ներկայացված են բեժ գույնով։ IP57 ստանդարտով պաշտպանված կոնստրուկցիան դրանք դարձնում է դիմացկուն փոշու, խոնավության, մթնոլորտային տեղումների ազդեցության նկատմամբ։ Երկու ճառագայթիչով և Hi-Res Audio սերտիֆիկացմամբ ակուստիկ համակարգը վերարտադրում է հագեցած մաքուր ձայն։ DSP և DAC պրոցեսորներն ապահովում են դետալների ճշգրիտ փոխանցում և բասի խորություն։ Արհեստական բանականության ալգորիթմներով աղմուկի չեղարկման համակարգը երաշխավորում է լիարժեք ընկղմում և շեղող ձայների վերացում։ Աղմուկի նվազեցման գործառույթով խոսափողը պատասխանատու է խոսակցությունների ժամանակ մաքուր ձայնի համար։
Ինֆրակարմիր սենսորը, գիրոսկոպը, ոսկրային հաղորդականության և ճնշման սենսորները թույլ են տալիս Huawei FreeBuds Pro 5 ականջակալներին հարմարեցնել հնչողությունը՝ կախված գլխի շարժումներից և շրջապատից։ Bluetooth 6.0 տեխնոլոգիայի շնորհիվ ձեռք է բերվում կայուն միացում առանց ուշացումների։ Սիլիկոնե ամբուշյուրներն ամուր և հարմարավետ ֆիքսում են ականջակալները լսողական անցուղում։ Մարտկոցի մեկ լիցքավորումը բավարարում է յուրաքանչյուր ականջակալի մինչև 9 ժամ աշխատանքի համար։ Պատյանի հետ ինքնավարությունն ավելանում է մինչև 38 ժամ։