վերարտադրում, զանգի ավարտ, երաժշտական ստեղծագործությունների փոխարկում, ակտիվ աղմուկի չեղարկման անջատում, դադար, ակտիվ աղմուկի չեղարկման միացում, զանգի մերժում, զանգի պատասխան
Արծաթագույն TWS ականջակալներ Realme Buds T500 Pro-ն իրենցից ներկայացնում են փակ տիպի ներալիքային մոդել։ Սիլիկոնե ներդիրներն ապահովում են հուսալի տեղակայում և պասիվ մեկուսացում արտաքին աղմուկներից։ Ազդանշանը փոխանցվում է անլար եղանակով՝ Bluetooth-ով։ 20-40000 Հց հաճախականային տիրույթով 12.4 մմ տրամագծով թաղանթների և LHDC կոդեկի աջակցությամբ Hi-Res Audio հավաստագրի շնորհիվ ականջակալները նվագարկում են երաժշտությունը ստուդիական որակով։ Աղմուկի ակտիվ խլացման համակարգը խլացնում է փողոցի կամ գրասենյակի բզզոցը։ «Թափանցիկ» ռեժիմը թույլ է տալիս լսել շրջապատող մարդկանց ձայները կամ մոտակայքով անցնող ավտոմեքենաների ձայնը։ TWS ականջակալներ Realme Buds T500 Pro-ն հագեցած են ներկառուցված խոսափողերով, ինչի շնորհիվ դրանք կարելի է օգտագործել որպես խոսակցական ականջակալ (գարնիտուրա)։ Սարքի անլար կապի շառավիղը հասնում է 10 մ-ի։ 32 Օհմ դիմադրությունը և 122.5 դԲ զգայունությունն ապահովում են հստակ ու բարձր ձայն ցանկացած սմարթֆոնին կամ աուդիո նվագարկիչին միանալիս։ Ականջակալների մարտկոցների սեփական լիցքը բավարարում է մոտ 13 ժամ անընդմեջ աշխատանքի համար։ Լիցքավորման պատյանի ռեսուրսը հաշվի առնելով՝ ինքնավար աշխատանքի ժամանակը մեծանում է մինչև 56 ժամ։