HONOR Pad 20 Pro Paperlike Edition Wi-Fi 256 ԳԲ պլանշետը հագեցած է 12.1 դյույմանոց էկրանով։ 3000x1872 պիքսել կետայնությամբ IPS մատրիցան ապահովում է պատկերի մանրամասների հստակ արտացոլում և բնական երանգներ։ Paperlike Edition անփայլ ծածկույթը երկշերտ հակաշողացող թաղանթով 99%-ով նվազեցնում է անդրադարձումները և նմանակում թղթի կառուցվածքը։ Պայծառության մակարդակի ավտոմատ կարգավորման, կապույտ լույսի ճառագայթման նվազեցման և թարթման վերացման տեխնոլոգիաները նվազեցնում են տեսողության ծանրաբեռնվածությունը։ HONOR Pad 20 Pro Paperlike Edition պլանշետը պատրաստված է մետաղական մոխրագույն կորպուսով։ Համակարգի արագագործությունը հավելվածների, մուլտիմեդիա ֆայլերի, վեբ էջերի, խաղերի գործարկման ժամանակ ապահովվում է Qualcomm Snapdragon 8s Gen 4 պրոցեսորի և 8 ԳԲ օպերատիվ հիշողության շնորհիվ։ 13 Մպ և 8 Մպ կետայնությամբ տեսախցիկները ստեղծում են մանրամասն լուսանկարներ և տեսանյութեր տարբեր լուսավորության պայմաններում։ Վեց բարձրախոսները վերարտադրում են հարուստ, մաքուր ձայն։ 10100 մԱ·ժ տարողությամբ մարտկոցը երաշխավորում է պլանշետային համակարգչի մինչև 12 ժամ ինքնավար աշխատանք տեսանյութ դիտելիս և աջակցում է 45 Վտ արագ լիցքավորման տեխնոլոգիային։ Հավաքածուի մեջ ներառված են էլեկտրոնային գրիչ ձեռագիր նշումների և նկարչության համար, ինչպես նաև անջատվող ստեղնաշար։