Բաց ակուստիկայով TWS HUAWEI FreeClip 2 S կապույտ ականջակալները թույլ են տալիս լսել շրջապատում կատարվող իրադարձությունները՝ դրսում անվտանգ գտնվելու համար։ Մոնոռեժիմի շնորհիվ պետք չէ բարձրացնել ձայնը հստակ հնչողություն ստանալու համար և խանգարել շրջապատին բարձր երաժշտությամբ։ Ոսկրային ակուստիկ սենսորը և յուրաքանչյուր ականջակալում առկա 3 խոսափողները բարելավում են խոսքի հստակությունը հեռախոսազրույցի ընթացքում։ Ձայնի ավտոկարգավորումը հարմարեցնում է ձայնի մակարդակը շրջակա աղմուկին։
HUAWEI FreeClip 2 S-ը հագեցած է սենսորային կոճակներով և ձայնային հրահանգների աջակցությամբ։ Դուք կարող եք ընդունել զանգերը գլխի նշանով և մերժել՝ գլուխը կողքից կողք տարուբերելով։ Մոդելն աջակցում է տարածական ձայն՝ գլխի դիրքի դինամիկ հետևմամբ՝ ներկայության էֆեկտ ստեղծելու համար։ Բջջային հավելվածի միջոցով կարելի է կարգավորել հավասարեցուցիչը (էկվալայզեր) և այլ գործառույթներ։