Blackview BV5500 Plus սմարթֆոնը մշակված է IP68 և MIL-STD-810G ստանդարտներին համապատասխան, ուստի այն ի վիճակի է դիմակայել շրջակա միջավայրի բացասական ազդեցություններին և դիմանում է մինչև 1.5 մ խորությամբ ջրի մեջ ընկղմմանը։ Ապարատային համակարգը MediaTek MT6739 պրոցեսորով և 3 GB օպերատիվ հիշողությամբ երաշխավորում է արտադրողականության և արագագործության բարձր ցուցանիշներ։ Օգտատիրոջ տվյալների պահպանման համար առաջարկվում է 32 GB ներքին հիշողություն։
Blackview BV5500 Plus սմարթֆոնում տեղադրված է 5.5 դյույմանոց IPS էկրան՝ 1440x720 պիքսել թույլատրությամբ, որի վրա ցուցադրվում է իրատեսական պատկեր՝ վառ և հագեցած գույներով։ Հետևի վահանակին տեղադրված է կրկնակի տեսախցիկ՝ 8 MP և 0.3 MP սենսորների հիման վրա, իսկ առջևի վահանակին՝ 5 MP տեսախցիկ։ Բջջային սարքի հագեցվածության մեջ մտնում են SIM քարտերի 2 բնիկ, հիշողության քարտի բնիկ, դեմքի ճանաչման սկաներ, NFC սենսոր՝ անհպում վճարման աջակցությամբ։ 4400 mAh տարողությամբ մարտկոցն ի վիճակի է ապահովել սմարթֆոնի երկարատև ինքնավար աշխատանքը։