Թանաքային քարթրիջ EPSON T47A-ն հիանալի ընտրություն կդառնա բիզնեսի պայմաններում պրոֆեսիոնալ մոնոխրոմ և գունավոր տպագրության համար։ Տվյալ մոդելի հիմքում օգտագործվում է բարձրորակ սև թանաք՝ լրացուցիչ փայլատ էֆեկտով։ Հատուկ բաղադրության շնորհիվ այն աչքի է ընկնում հագեցած գույնով, ինչպես նաև կարող է ապահովել երանգների լայն սպեկտր։ Բացի այդ, թանաքն արագ է չորանում թղթի վրա, ինչը կազատի ձեզ ֆանտոմային գծերից, հետքերից և այլ տեսողական արատներից պատրաստի նյութերի վրա՝ լինեն դրանք լուսանկարներ, տարբեր գովազդային արտադրանքներ, թե տարբեր տեսակի փաստաթղթեր։
Բացի այդ, թանաքային քարթրիջ EPSON T47A-ն ունի նաև հուսալի և հարմարավետ կառուցվածք, ինչը տպիչի սպասարկումը կդարձնի պարզ և հարմարավետ։ Տվյալ մոդելի այլ առավելությունների թվում կարելի է նշել թանաքի արդյունավետ մատակարարումը, ինչը թույլ կտա մեծ քանակությամբ էջեր տպել մեկ լիցքավորմամբ։ Փոխարինվող բլոկը նախատեսված է Epson SC-P900 տպիչում օգտագործելու համար։ Քարթրիջի ծավալը կազմում է 50 մլ։ Այն մատակարարվում է ֆիրմային ստվարաթղթե տուփով։ Տպագրության բարձր որակը պահպանելու համար խորհուրդ է տրվում ապրանքը պահել արևի ճառագայթներից պաշտպանված վայրում։