EPSON T47A թանաքային քարթրիջը հիանալի ընտրություն կդառնա պրոֆեսիոնալ գունավոր տպագրության համար։ Տվյալ մոդելն իր հիմքում օգտագործում է բարձրորակ մանուշակագույն թանաք։ Հատուկ բաղադրության շնորհիվ այն առանձնանում է հագեցած գույնով, ինչպես նաև կարող է ապահովել երանգների լայն սպեկտր։ Բացի այդ, թանաքն արագ է չորանում թղթի վրա, ինչը Ձեզ կազատի պատրաստի նյութերի վրա ուրվականային գծերից, բծերից և այլ տեսողական արատներից՝ լինեն դրանք լուսանկարներ, տարբեր գովազդային արտադրանքներ, թե տարբեր տեսակի փաստաթղթեր։
Բացի այդ, EPSON T47A թանաքային քարթրիջն օժտված է նաև հուսալի և հարմար կառուցվածքով, ինչը տպիչի սպասարկումը կդարձնի պարզ և հարմարավետ։ Տվյալ մոդելի այլ առավելությունների թվում կարելի է նշել թանաքի արդյունավետ մատակարարումը, ինչը թույլ կտա մեկ լիցքավորմամբ տպել մեծ քանակությամբ էջեր։ Փոխարինվող բլոկը նախատեսված է Epson SC-P900 տպիչում օգտագործելու համար։ Քարթրիջի ծավալը 50 մլ է։ Այն մատակարարվում է ֆիրմային ստվարաթղթե տուփով։ Տպագրության բարձր որակը պահպանելու համար արտադրանքը խորհուրդ է տրվում պահել արևի ճառագայթներից պաշտպանված վայրում։