Intel Core i7-13700 պրոցեսորն ապահովում է հավաքածուի մեջ մինչև 192 ԳԲ ընդհանուր ծավալով DDR4 կամ DDR5 օպերատիվ հիշողության օգտագործումը, որն աշխատում է երկալիք ռեժիմով։ ՕՀ-ի այդպիսի ծավալով և չիպսեթի հնարավորություններով կարելի է ստեղծել հզոր խաղային համակարգ, որն ունակ է գլուխ հանել առավել ռեալիստական խաղերի գործարկումից և աշխատանքից։ Սարքը գրասենյակային համակարգում օգտագործելիս կարիք չի լինի առանձին ձեռք բերել տեսաքարտ, քանի որ ներկայացված մոդելն ունի ինտեգրված Intel UHD Graphics 770 գրաֆիկական միջուկ։
Intel Core i7-13700 պրոցեսորի կոնֆիգուրացիան ներկայացված է 16 միջուկով՝ միաժամանակ մինչև 24 տեղեկատվական հոսքի մշակման հնարավորությամբ՝ շնորհիվ 8 արտադրողական միջուկների։ Ռեսուրսատար ծրագրերը խնդիր չեն դառնա այս չիպսեթի համար՝ տուրբո ռեժիմում հաճախականության 2.1 ԳՀց-ից մինչև 5.2 ԳՀց ավտոմատ արագացման շնորհիվ։ ECC ռեժիմի ապահովման շնորհիվ սարքը կարող է օգտագործվել բիթերի սխալների ավտոմատ հայտնաբերում և վերացում պահանջող սերվերի կազմում։