Intel Core i7-13700 պրոցեսորը բարձր արտադրողականությամբ և ցածր էներգասպառմամբ չիպսեթ է, որն ապահովված է 10 նանոմետրանոց տեխնոլոգիական պրոցեսով և Intel Raptor Lake-S ճարտարապետությամբ։ Մոդելը մատակարարվում է հովացման համակարգի հետ միասին՝ ռադիատորի հիմքի վրա նախապես քսված ջերմային մածուկով (տերմոինտերֆեյս)։ 16 միջուկային կոնֆիգուրացիան ներառում է 8 արտադրողական միջուկ՝ միաժամանակ մինչև 24 տեղեկատվական հոսք մշակելու հնարավորությամբ։ Երկրորդ և երրորդ մակարդակներում համապատասխանաբար 24 ՄԲ և 30 ՄԲ ծավալով քեշ-հիշողությունը բավարար տեղ է տրամադրում առավել հաճախ պահանջվող տվյալներին արագ հասանելիություն ապահովելու համար։
Intel Core i7-13700 պրոցեսորն աշխատում է 2.1 ԳՀց հաճախականությամբ՝ տուրբո ռեժիմում այն մինչև 5.2 ԳՀց արագացնելու հնարավորությամբ։ Հզոր աշխատանքային կամ խաղային համակարգ հավաքելու համար կարող է օգտագործվել DDR4 կամ DDR5 տեսակի մինչև 192 ԳԲ օպերատիվ հիշողություն։ ECC ռեժիմի աջակցությունը թույլ է տալիս պրոցեսորն օգտագործել պրոֆեսիոնալ մակարդակի համակարգչում կամ սերվերում։