Սև գույնի կորպուսով DEXP VR Suasion վիրտուալ իրականության ակնոցները համատեղելի են Android և iOS հարթակների հետ։ Հետծալվող վահանակի չափսերը թույլ են տալիս դրանում տեղադրել 4.5" – 7" անկյունագծով սմարթֆոն։ Ակնոցի ոսպնյակներն ունեն 40 մմ օպտիմալ տրամագիծ, ինչն ապահովում է ծավալային և հստակ պատկերի ստացումը։ 100 ° դիտման անկյունը բացառում է պատկերի եզրերով մթնեցումների առաջացումը։ Կարգավորվող գլխի գոտիները նախատեսում են ակնոցի հարմարավետ ֆիքսում։
DEXP VR Suasion վիրտուալ իրականության ակնոցի կառուցվածքում նախատեսված է միջբբային և միջկիզակետային հեռավորության կարգավորման հնարավորություն։ Դա թույլ կտա կարգավորել ոսպնյակները օգտատիրոջ դեմքի անատոմիական առանձնահատկություններին և տեսողության հնարավորություններին համապատասխան։ Կորպուսի պարագծով կաշվե ներդիրը սերտորեն և փափուկ հպվում է դեմքին՝ ապահովելով ակնոցով հարմարավետ գտնվելը և լիակատար ընկղմումը խաղային գործընթացի մեջ։