2000 Վտ հզորությամբ Panasonic SC-AKX710GSK տնային աուդիոհամակարգը պատկանում է 2.0 ձևաչափին և բաղկացած է դիմային ակուստիկայի 3 գոտիներից։ Բարձրախոսների կորպուսը պատրաստված է ՄԴՖ-ից և պլաստիկից։ Սարքը հեռարձակում է FM ռադիոկայաններ, ինչպես նաև երաժշտական ֆայլեր USB կրիչներից։ Ներկառուցված ժամանակաչափը թույլ է տալիս աուդիոհամակարգին աշխատել սահմանված ժամանակահատվածում։ Ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և ժամացույցն արտացոլվում են էկրանին։ Panasonic SC-AKX710GSK աուդիոհամակարգում ներկառուցված կարաոկեն թույլ է տալիս տանը լիաթոք երգել սեփական հաճույքի համար։ Մոդելը հագեցած է Bluetooth և NFC մոդուլներով՝ անլար միացման համար։