WD Blue [WD20EARZ] կոշտ սկավառակն ունի 2 TB ծավալ։ Մոդելը համապատասխանում է 3.5 դյույմանոց ֆորմ-ֆակտորին և նախատեսված է գրասենյակային ու տնային համակարգիչների համալրման համար։ Սարքը տվյալների փոխանակման համար օգտագործում է SATA III ինտերֆեյս՝ 6 Gbit/s թողունակությամբ։ Կոշտ սկավառակի տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է 180 MB/s։ Սարքի արագագործությունը բարձրացնում է 64 մեգաբայթանոց քեշ-հիշողությունը, որի ազդեցությունը հատկապես մեծ է մեծ քանակությամբ մանր կամ խիստ ֆրագմենտավորված ֆայլերի գրանցման և ընթերցման ժամանակ։ Շպինդելի պտտման 5400 պտ/րոպ հաճախականությունը ապահովում է արտադրողականության, հուսալիության և ցածր աղմուկի հավասարակշռություն։ Աշխատանքի ընթացքում HDD-ի հարվածակայունությունն արտահայտված է 70 G ցուցանիշով։
WD Blue [WD20EARZ] կոշտ սկավառակը էներգաարդյունավետ է։ Սարքի առավելագույն էներգասպառումը կազմում է 4 W։ Սպասման ռեժիմի ցուցանիշը 2.4 W է։ Սկավառակի առավելություններին է դասվում նաև ցածր աղմուկը. աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակը չի գերազանցում 26 dB-ը, իսկ պարապուրդի ժամանակ սահմանափակված է 21 dB-ով։ HDD-ի առավելագույն աշխատանքային ջերմաստիճանը 60 °C է։