WD Blue կոշտ սկավառակն ունի 6 ՏԲ տարողություն և նախատեսված է սեղանի ԱՀ-ներում տեղադրելու համար։ Մինչև 256 ՄԲ ավելացված քեշ-հիշողության ծավալի շնորհիվ ապահովվում է խաղերի, բարձր կետայնությամբ լուսանկարների և տեսանյութերի, ռեսուրսատար ծրագրերի ակնթարթային բեռնումը։ Սկավառակի լիսեռը պտտվում է 5400 պտ/րոպ արագությամբ, ինչը նախատեսում է տեղեկատվության ընթերցում և գրանցում առանց կախումների և հապաղումների։ CMR գրանցման տեխնոլոգիան ապահովում է արագ մուտք դեպի տվյալները և պահպանում է կայուն ընթերցման/գրանցման արագություն նույնիսկ լցված սկավառակի դեպքում։
WD Blue կոշտ սկավառակը միացնելու համար օգտագործվում է SATA III ինտերֆեյսը, որն ունի մինչև 6 Գբիթ/վ թողունակություն։ Դա նշանակում է, որ սկավառակը հեշտությամբ հաղթահարում է հոսքային տեսանյութը և խաղային տեղանքների ակնթարթային բեռնումը։ 70G հարվածակայունությունը նախատեսում է պահպանվող տվյալների պաշտպանություն կորստից՝ սկավառակի ընկնելու կամ հարվածների դեպքում։ Աշխատող սկավառակի աղմուկի մակարդակը չի գերազանցում 27 դԲ-ը, ինչը համարժեք է հանգիստ շշուկին։ Մինչև 60 C տաքացումը չի ազդում կոշտ սկավառակի կայուն աշխատանքի վրա։