JBL Charge 5 դյուրակիր բարձրախոսն աշխատում է 7500 մԱ·ժ տարողությամբ Li-Pol մարտկոցից։ Երաժշտություն լսելիս այն կաշխատի մինչև 20 ժամ։ Այդպիսի տարողությունը սարքը դարձնում է կատարյալ տարբերակ սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման համար։ Միաժամանակ լիցքավորելու և երաժշտություն լսելու դեպքում բարձրախոսի աշխատանքի ժամանակը կրճատվում է. մարտկոցն ավելի արագ է լիցքաթափվում։
Ունենալով 40 Վտ հզորություն՝ JBL Charge 5 բարձրախոսը պարունակում է երկու դինամիկ և սաբվուֆեր՝ ապահովելով հավասարակշռված և ճիշտ հնչողություն։ Սարքերի հետ կայուն կապի համար օգտագործվում է Bluetooth ալիքը։ Բարձրախոսի առանձնահատկությունը «PartyBoost» գործառույթն է, որը թույլ է տալիս սինխրոնիզացնել երկու նույնական սարքեր միմյանց հետ՝ հնչողության հզորությունը բարձրացնելու համար։
Բարձրախոսը պատրաստված է ամուր պլաստիկից սև/մոխրագույն իրանով և պատված է փոշուց ու ջրից պաշտպանված կտորով։ Իրանի վրայի ռետինապատ տարրերը թույլ չեն տալիս, որ այն սահի ձեռքից։ IP67 ստանդարտով պաշտպանությունը թույլ է տալիս սարքը շահագործել խոնավ տարածքներում, ինչպես նաև այն դարձնում է ուշադրության կենտրոն բացօթյա միջոցառումների ժամանակ։