JBL Charge 5 դյուրակիր բարձրախոսը թույլ կտա վայելել սիրելի երաժշտության ունկնդրումը բարձր որակով։ 40 W ընդհանուր հզորությամբ ակուստիկ համակարգը բաղկացած է երկար քայլքով դինամիկից, բարձր հաճախականության դինամիկից և երկու ֆիրմային պասիվ ցածր հաճախականության ճառագայթիչներից, ինչն ապահովում է դետալացված և իրատեսական հնչողության ձևավորումը։ JBL Charge 5 դյուրակիր բարձրախոսը միանում է Bluetooth 5.1 անլար ինտերֆեյսով։ Բարձրախոսի կորպուսը պաշտպանված է շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցություններից IP67 ստանդարտով։ 7500 mAh տարողունակությամբ մարտկոցը երաշխավորում է շուրջ 20 ժամ ինքնավար աշխատանք։ Մյուս առանձնահատկությունների թվում նշվում են TWS ռեժիմի աջակցությունը, մի քանի սարքերի միաժամանակյա միացումը և լուսային ինդիկացիան։