Thermaltake CT140 White հովացուցիչների հավաքածուն նախատեսված է իրանային հովացման համակարգի համար։ PWM-հովացուցիչների 7 թիակները կարգավորված և հավասարակշռված են այնպես, որպեսզի ապահովեն օդի արդյունավետ հոսք 30.5 դԲ թույլատրելի աղմուկի դեպքում։ 140x140 մմ չափսերով շրջանակներն ամուր են և կայուն, ինչը բացառում է հովացուցիչների իրանի դեֆորմացիան։
Thermaltake CT140 White հովացուցիչների պտտման արագությունը կախված է պրոցեսորի տաքացման աստիճանից և ավտոմատ փոխվում է 500-1500 պտ/ր տիրույթում։ Պլատային միանալու համար օգտագործվում է 4 pin միակցիչ։ Մալուխների միջանցիկ միացման շնորհիվ տեղադրումն ավելի հեշտ է դառնում, իսկ իրանում ավելի շատ տեղ է մնում։ Հովացուցիչները հագեցած են հիդրոդինամիկ առանցքակալով․ այն օժտված է երկարակեցությամբ և հուսալիությամբ, նվազեցնում է աղմուկը։ Հակավիբրացիոն միջադիրների շնորհիվ հավաքածուն ձեռք է բերում կայունություն՝ վիբրացիաների զգալի կլանմամբ։