Thermaltake CT140 Black հովացուցիչների հավաքածուն ներառում է 140x140 մմ չափսերով և 25 մմ հաստությամբ 2 իրանային PWM-հովացուցիչ։ Հովացուցչի 7 թիակները ստեղծում են հզոր օդային հոսք՝ ապահովելով տեսաքարտի և պրոցեսորի արդյունավետ հովացումը։ Դրանք ունեն կատարելագործված ձև՝ օդի լավագույն մղման համար։ Հովացուցիչները պտտվում են 500-1500 պտ/ր արագությամբ։ Պտույտների կարգավորումն իրականացվում է ավտոմատ կերպով և կախված է բաղադրիչների տաքացման աստիճանից։
Thermaltake CT140 Black հովացուցիչների սնուցումն իրականացվում է 4 pin միակցիչի միջոցով։ Մալուխների միջանցիկ միացման շնորհիվ իրանում ավելի շատ տեղ է մնում, իսկ տեղադրումը դառնում է ավելի հեշտ։ Սիլիկոնե հակավիբրացիոն միջադիրները հովացուցիչներն ավելի կայուն են դարձնում և կլանում են վիբրացիաները։ Դա բարձրացնում է դրանց պտտման արագությունը՝ պահպանելով աղմուկի թույլատրելի մակարդակը։ Թիակների պտույտից առաջացող աղմուկը հավասար է 30.5 դԲ-ի և համեմատելի է տերևների խշշոցի ձայնի հետ։