FiiO SnowSky Echo Hi-Fi նվագարկիչը կանաչ գույնի կոմպակտ կորպուսով արտաքնապես ոճավորված է վինտաժային դյուրակիր նվագարկչի տեսքով՝ ներսում տեղադրված աուդիոկասետով։ Կրկնակի ԹԱՓ-ով և կորպուսի վրայի ստեղների միջոցով կառավարմամբ մոդելը նախատեսված է APE, DSF, FLAC, M4A, MP3, OGG, WAV ընդլայնումներով երաժշտական թրեքների վերարտադրման համար։ Այն կարող է նաև հանդես գալ որպես մանրակերտ էլեկտրոնային գիրք՝ 2.4 դյույմ անկյունագծով էկրանին TXT ձևաչափով փաստաթղթերի վերարտադրման հնարավորությամբ։
Մաքուր և հզոր հնչողությամբ FiiO SnowSky Echo կոմպակտ նվագարկիչն ունի USB Type-C, jack 3.5 մմ, jack 4.4 մմ ելքեր՝ ականջակալներ միացնելու համար։ Սարքն ունի 8 ԳԲ ներկառուցված հիշողություն և ապահովում է մինչև 256 ԳԲ տարողությամբ microSD հիշողության քարտի տեղադրում, որի վրա կարելի է պահել էլ ավելի շատ թրեքներ և տեքստեր։