FiiO SnowSky Echo Hi-Fi նվագարկիչն ունի կապույտ գույնի պլաստիկից կոմպակտ կորպուս, որն արտաքուստ ոճավորված է աուդիոկասետով վինտաժային նվագարկչի նմանությամբ։ Զույգ ԹԱՓ-ով (ЦАП) սարքն ունի USB Type-C, jack 3.5 մմ, jack 4.4 մմ ելքեր ականջակալների միացման համար և ապահովում է մաքուր, հզոր հնչողություն։ Երաժշտական ֆայլերի հետ մեկտեղ մեդիանվագարկիչը կարող է վերարտադրել TXT ընդլայնմամբ ֆայլեր 2.4 դյույմ անկյունագծով փոքր էկրանին, ինչը թույլ է տալիս դրանով կարդալ էլեկտրոնային գրքեր։
Մեխանիկական կառավարմամբ FiiO SnowSky Echo մեդիանվագարկիչն առաջարկում է 8 ԳԲ ներկառուցված հիշողություն՝ երաժշտության և տեքստային ֆայլերի պահպանման համար։ Դրան կարելի է նաև միացնել մինչև 256 ԳԲ տարողությամբ microSD կրիչ՝ հասանելի հիշողությունն ընդլայնելու համար։ Մոդելի սնուցումն իրականացվում է ներկառուցված մարտկոցից, որը մեկ լիցքավորմամբ թույլ է տալիս երաժշտություն լսել մինչև 14 ժամ։