Սև գույնի Midea MO47003GB էլեկտրական ջեռոցն ունի աշխատանքի 6 ռեժիմ, այդ թվում՝ աէրոգրիլ և կոնվեկցիա։ Հովացման ներկառուցված օդափոխիչի շնորհիվ իրանը և կառավարման վահանակը չեն գերտաքանում նույնիսկ առավելագույն 250° C ջերմաստիճանի դեպքում։ Բացվող դուռն ունի կրկնակի ապակի, որը չի տաքանում պատրաստման ընթացքում։ Ներքին ապակին հեշտությամբ կարելի է հանել մաքրելու համար։
Midea MO47003GB էլեկտրական ջեռոցը հագեցած է էկրանով, որի վրա ցուցադրվում են աշխատանքի ընթացիկ ռեժիմը, ջերմաստիճանը, ժամացույցը։ Ժամանակաչափի շնորհիվ կարելի է սահմանել պատրաստման ճշգրիտ ժամանակը։ Իսկ ավտոանջատման գործառույթի շնորհիվ ջեռոցն ինքնուրույն կանջատի տաքացումը ցիկլի ավարտից հետո։ Մոդելը տեղադրվում է եփման մակերեսից առանձին, այն կարելի է ներկառուցել պահարանի մեջ խոհանոցի ցանկացած հատվածում։