Սև գույնի Midea MO47005GB էլեկտրական ջեռոցն աջակցում է աշխատանքային 6 ռեժիմ և հարմար է կերակրատեսակների լայն ցանկ պատրաստելու համար։ Կոնվեկցիայի տեխնոլոգիայի շնորհիվ սնունդն այստեղ թխվում է հավասարաչափ և պատրաստվում է ավելի արագ, քան սովորական ջեռոցներում։ Ներկառուցված հովացման օդափոխիչը թույլ չի տալիս կորպուսի և կառավարման վահանակի գերտաքացում։ Դա պաշտպանում է օգտատիրոջ ձեռքերը այրվածքներից։ Խցիկի ներսում նախատեսված է տապակների տեղադրման 5 մակարդակ՝ միաժամանակ մի քանի կերակրատեսակ պատրաստելու համար։
Midea MO47005GB էլեկտրական ջեռոցը հագեցած է էկրանով՝ ընթացիկ ժամանակի մասին տեղեկատվություն արտածելու համար։ Ավտոանջատմամբ թայմերը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել պատրաստման ժամանակը։ Փուլի ավարտից հետո ջեռոցն ավտոմատ կերպով անջատվում է։