AURUM AKSF-4511MOR օդափոխիչը՝ հատակին տեղադրելու համար նախատեսված կայուն կլոր հիմքով, կապահովի սենյակում հարմարավետ միկրոկլիմա՝ մինչև 4600 մ³/ժ օդի հոսքի արագության և 90 Վտ հզորության շնորհիվ։ Մոդելը հագեցած է սենսորային կառավարման վահանակով՝ թիակների պտտման երեք արագություններից ընտրելու, բնական քամու գործառույթը կամ գիշերային ռեժիմն ակտիվացնելու համար։ Սարքի անջատման ժամանակը կարելի է ծրագրավորել մինչև 7.5 ժ տևողությամբ թայմերի օգնությամբ։ Սարքը կարելի է կառավարել նաև կոմպլեկտում ներառված հեռակառավարման վահանակի միջոցով։ AURUM AKSF-4511MOR օդափոխիչն ապահովում է իրանի 65° պտույտ, ինչի շնորհիվ օդի հոսքը հավասարաչափ բաշխվում է ամբողջ սենյակում։ Սարքի «գլխի» թեքությունը կարելի է կարգավորել 65°-ով։ Սարքի բարձրությունը նույնպես կարգավորվում է մինչև 140 սմ։ 6 պլաստիկե թիակները փակված են հատուկ ճաղավանդակով, որը պաշտպանում է վնասվածքներից՝ օդափոխիչի աշխատանքի ընթացքում դրանց դիպչելիս։ Սարքն էլեկտրացանցին միացնելու համար նախատեսված է 1.5 մ երկարությամբ սնուցման մալուխ։