1920x1080 կետայնությամբ 27 դյույմանոց ASUS BE279QSK մոնիտորը պատրաստված է IPS տեխնոլոգիայով։ Մոդելն առանձնանում է դիտման լայն անկյուններով։ Էկրանի մատային ծածկույթը բացառում է փայլատակումների և հայելային էֆեկտի առաջացումը։ Տեսողության պաշտպանության Flicker Free և Low Blue Light տեխնոլոգիաները նվազագույնի են հասցնում աչքերի հոգնածությունը։ Եռակողմ առանց շրջանակի դիզայնն ընդլայնում է առանց այն էլ խոշոր պատկերը։
ASUS BE279QSK մոնիտորն ապահովում է վիդեոինտերֆեյսի 3 տեսակ՝ DisplayPort, HDMI և VGA (D-Sub)։ Մոդելը համատեղելի է գրեթե ցանկացած շարժական և ստացիոնար համակարգիչների հետ։ Մոնիտորը հագեցած է պտտվող տակդիրով։ Էկրանը կարելի է կարգավորել ըստ բարձրության և թեքել։ 4 Վտ-անոց ակուստիկ համակարգը թույլ է տալիս յոլա գնալ առանց բարձրախոսների։ Առկա է ականջակալների ելք։ Մոնիտորի առանձնահատկությունը վեբ-տեսախցիկի և խոսափողի առկայությունն է։ Մոդելի էներգասպառումը 30 Վտ է։ Մոնիտորն ունի դասական դիզայն՝ սև գույնով։ Այն ներդաշնակորեն կհամադրվի շինությունների մեծ մասի ինտերիերի հետ։