Սյունաձև կառուցվածքով REOKA RKBF-3501 օդափոխիչը շատ տեղ չի զբաղեցնի տարածքում։ Այն ձևավորում է թարմացնող օդային հոսք և սենյակում գտնվելը դարձնում ավելի հարմարավետ։ 12 արագությունների բազմազանությունը թույլ է տալիս կարգավորել համապատասխան հզորությունը։ Իրանի 60 աստիճանով պտտվելու ֆունկցիան ապահովում է փչման մեծ մակերես և հավասարաչափություն։
Իոնացման համակարգը մաքրում է օդը և հարստացնում այն բացասական լիցքավորված իոններով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու ինքնազգացողության վրա։ Թայմերը նախատեսում է աշխատանքի ժամանակի ծրագրավորում մինչև 12 ժամ։ Պարամետրերը վերահսկելու համար իրականացված են էկրանով սենսորային վահանակ և հեռակառավարման վահանակ։ Հաստատուն հոսանքի շարժիչը երաշխավորում է REOKA RKBF-3501 օդափոխիչի կայուն և անխափան աշխատանքը։