LED հեռուստացույց Xiaomi Mi TV 4A 32-ը մեծ էկրանով (32″) և Android TV ՕՀ-ով պատկանում է SmartTV դասին, ինչը ենթադրում է բարձր ֆունկցիոնալություն և հարմարավետ շահագործում։ Ձայնի ճանաչման գործառույթը թույլ է տալիս կառավարել հեռուստացույցի կարգավորումներն ու ռեժիմները ձայնային հրահանգների միջոցով։ Հեռուստացույցի միացումը համացանցին կատարվում է ցանցային ադապտերի կամ Wi-Fi մոդուլի միջոցով։ Դրա շնորհիվ մեծ էկրանին կարելի է ոչ միայն դիտել ֆիլմեր և հաղորդումներ, այլև խաղալ խաղեր։
LED Xiaomi Mi TV 4A 32 հեռուստացույցի էկրանի պատկերը տպավորում է իր իրատեսականությամբ, բարձր մանրամասնությամբ և խորը գույներով։ Ընդ որում, կողքից էկրանին նայելիս պատկերի նույնիսկ չնչին աղավաղումն իսպառ բացակայում է դիտման լայն անկյունների (178°/178°) շնորհիվ։ Թվային թյուներները հնարավորություն են տալիս հեռուստացույցով դիտել մալուխային ալիքներ։ Դիտման ընթացքում կարելի է դադարեցնել ֆիլմը կամ հաղորդումը, ինչպես նաև միացնել կարևոր հաղորդումների տեսագրումը։ Հեռուստացույցն ունի 8 ԳԲ ներկառուցված հիշողություն և 1 ԳԲ օպերատիվ հիշողություն։