A4Tech Bloody G575 Grey լարով ականջակալ-խոսափողը հիանալի ընտրություն կդառնա որակյալ ձայնի գնահատողների համար։ Մոդելի հիմքում 50 մմ տրամագծով բարձրախոսներն են, որոնք առանձնանում են հաճախականությունների լայն տիրույթի աջակցությամբ։ Դրա, ինչպես նաև 7.1 Virtual ձևաչափի աջակցության շնորհիվ ականջակալ-խոսափողը կապահովի բյուրեղյա մաքուր և ծավալային հնչողություն ինչպես ցածր, այնպես էլ բարձր հաճախականություններում՝ թույլ տալով վայելել երաժշտությունը, ֆիլմը, խաղը կամ այլ բովանդակություն։ Մոդելը հագեցած է նաև աղմուկը ճնշող միակողմանի խոսափողով, որի օգնությամբ դուք կկարողանաք ձայնային զանգեր կատարել ձայնի փոխանցման բարձր որակով։ Օգտագործման հարմարավետության համար սարքի իրանի վրա նախատեսված են կառավարման մեխանիկական տարրեր։
A4Tech Bloody G575 ականջակալ-խոսափողը պատրաստված է ամուր պլաստիկե իրանով, որն առանձնանում է լուսավորությամբ ոճային դիզայնով և ունի ականջը գրկող տիպի բինաուրալ կառուցվածք։ Դրա, ինչպես նաև փափուկ ամբուշյուրների շնորհիվ մոդելը կապահովի հարմարավետ օգտագործում նույնիսկ երկար ժամերի ընթացքում։ Ականջակալ-խոսափողի միացումն իրականացվում է USB միակցիչի միջոցով, ինչն ապահովում է համատեղելիություն ԱՀ-ների, նոութբուքերի, խաղային կոնսոլների և այլ սարքերի հետ։