Լարային ականջակալ A4Tech Bloody G575-ը հիանալի ընտրություն կդառնա նոութբուքերի և ստացիոնար համակարգիչների սեփականատերերի համար, ովքեր տարված են վիդեոխաղերով։ Սարքում ներդրված է 7.1 ձևաչափի վիրտուալ ձայնի աջակցություն։ Ականջակալների 105 դԲ զգայունությունը վկայում է հնչողության բարձրագույն որակի մասին։ Վերարտադրումն իրականացվում է լայն միջակայքում՝ 20 Հց-ից մինչև 20 կՀց։ Կարդիոիդային խոսափողը, որը մտնում է ականջակալի համալրման մեջ, աջակցում է աղմուկի ճնշման գործառույթը։ Խոսափողի բարձր (-44 դԲ) զգայունությունը երաշխավորում է նույնիսկ շշուկի մանրամասն փոխանցման հնարավորություն։
A4Tech Bloody G575 լարային ականջակալն ունի տպավորիչ դիզայն՝ ձևավորված վարդագույն, երկնագույն և մոխրագույն գույների հազվադեպ հանդիպող համադրությամբ։ Առանձին ուշադրության է արժանի բազմագույն լուսավորությունը։ Ականջակալը շատ հարմարավետ է. այն հագեցած է փափուկ ամբուշյուրներով և կրկնակի կարգավորվող գլխակալով։ Սարքի միացման համար օգտագործվում է 2 մետրանոց USB մալուխ։ ԱՀ-ի հետ միացումը նման հեռավորության վրա ճնշող մեծամասնության դեպքերում հարմար է։