50 լ ծավալով Ballu BWH/S 50 Rodon SP էլեկտրական կուտակային ջրատաքացուցիչը տեղադրվում է պատին։ Մոդելում կիրառված են չժանգոտվող պողպատից 2 բաք՝ հակակոռոզիոն լեգիրող տարրերի՝ քրոմի և նիկելի բարձր պարունակությամբ։ Տաքացման ջերմաստիճանը կարգավորվում է 30-ից մինչև 75 °C միջակայքում՝ պտտվող կարգավորիչի օգնությամբ։
2 կիլովատ հզորությամբ ջրատաքացուցիչն ունի հզորության 2 աստիճան։ 10-ից մինչև 75 °C տաքացումն իրականացվում է 91.8 րոպեում։ Կառավարման վահանակի լուսային ինդիկատորը շարունակում է վառվել, քանի դեռ ջերմաստիճանը չի հասել սահմանված արժեքին։ Սարքի երկարակեցությունն ապահովվում է կոռոզիայից և նստվածքից պաշտպանությամբ։
Ballu BWH/S 50 Rodon SP կուտակային ջրատաքացուցիչի շահագործման անվտանգությունը երաշխավորում են գերտաքացումից պաշտպանությունը և ապահովիչ փականը։ Էկո-ռեժիմում տաքացումն իրականացվում է մինչև 55 °C։ Արդյունքում նվազում է էլեկտրաէներգիայի ծախսը, խնայվում է խողովակավոր էլեկտրատաքացուցիչի ռեսուրսը, կատարվում է ջրի ախտահանում և գրեթե չի առաջանում նստվածք։ IPX4 դասի սարքը պաշտպանված է ցանկացած ուղղությունից ցայտերի ազդեցությունից և հարմար է սանհանգույցներում ու լոգասենյակներում տեղադրելու համար։ Օդի բարձր փոշոտվածություն ունեցող տարածքներում ջրատաքացուցիչի շահագործումը նախատեսված չէ։