Ballu BWH/S 100 Rodon SP ջրատաքացուցիչը պատրաստված է սպիտակ գույնի հարթ ուղղանկյուն կորպուսով։ Մոդելը նախատեսում է տեղադրում պատին ուղղահայաց և հորիզոնական դիրքով՝ կախված տարածքի կազմակերպման առանձնահատկություններից։ Չժանգոտվող պողպատից պատրաստված 100 լ ծավալով ներքին բաքը, որի բաղադրության մեջ առկա են նիկել և քրոմ, կայուն է կոռոզիայի առաջացման նկատմամբ։ Ջրատաքացուցիչը հագեցած է 2 կՎտ հզորությամբ խողովակաձև ջեռուցիչով (ТЭН)։ Ջրի տաքացման տևողությունը 10°С-ից մինչև 75°С կազմում է 186 րոպե։
ECO ռեժիմը մագնեզիումային անոդի հետ համատեղ պաշտպանում է նստվածքի առաջացումից, ախտահանում է ջուրը, խնայողաբար է ծախսում էլեկտրաէներգիան և մեծացնում ջեռուցիչ տարրի ծառայության ժամկետը։ Կորպուսի ստորին հատվածում նախատեսված է տաքացման ջերմաստիճանի մեխանիկական կարգավորիչ։ Գերտաքացումից և ապահովիչ փականի հիման վրա բարձր հիդրավլիկ ճնշումից պաշտպանության տեխնոլոգիաներով համակարգը երաշխավորում է Ballu BWH/S 100 Rodon SP ջրատաքացուցիչի կայուն աշխատանքը։