Topperr 3109 հոտերի կլանիչը «Երկնագույն սառույց» բույրով արդյունավետ միջոց է, որը թույլ է տալիս որակապես վերացնել սառնարանում հաճախակի առաջացող ցանկացած տհաճ հոտ։ Աքսեսուարն օժտված է հատուկ գելային կառուցվածքով։ Այն պատրաստված է էկոլոգիապես մաքուր և անվտանգ ածխածնային ու հանքային ադսորբենտներից։ Կլանիչը չի վնասում սառնարանի աշխատունակությունը։ Այն արդյունավետորեն կլանում է սոխից, ձկից, պանրից, ինչպես նաև սխտորից եկող տհաճ հոտերը։
Topperr 3109 հոտերի կլանիչն ունի գործնական ձև, որի շնորհիվ սառնարանում տեղի է ունենում օդի որակյալ շրջանառություն, ինչը լիովին ազատում է անցանկալի բույրերից։ Այն երկար ժամանակ պահպանում է մթերքները ախորժելի և թարմ։ Topperr 3109-ը հեշտությամբ տեղադրվում է նախատեսված վայրում հատուկ երկկողմանի կպչուն ժապավենի միջոցով, որն ապահովում է հուսալի ամրացում։ Աքսեսուարի պահպանման ժամկետը 3 տարի է։ Բացելու պահից՝ մոտ 1.5 ամիս։