Topperr 3108 հոտերի կլանիչը կիտրոնի բույրով արդյունավետ միջոց է, որը որակապես վերացնում է սառնարանում հայտնվող ցանկացած տհաճ հոտ։ Աքսեսուարն օժտված է հատուկ գելային կառուցվածքով։ Այն պատրաստված է անվտանգ ածխածնային և հանքային ադսորբենտներից։
Այս կլանիչը չի խաթարում սառնարանի աշխատունակությունը։ Այն ակտիվորեն կլանում է սխտորից, սոխից, ձկից և պանրից եկող տհաճ հոտերը։ Topperr 3108 հոտերի կլանիչն ունի օպտիմալ ձև, որի շնորհիվ օդը սառնարանում ազատ շրջանառվում է, ինչը նպաստում է անցանկալի բույրերից լիարժեք ազատվելուն։ Այն երկար ժամանակ մթերքները պահպանում է թարմ և ախորժելի։ Topperr 3108-ը պարզապես տեղադրվում է անհրաժեշտ վայրում հատուկ երկկողմանի կպչուն ժապավենի միջոցով, որն ապահովում է հուսալի ամրացում։ Կլանիչի պահպանման ժամկետը 3 տարի է, իսկ բացելու պահից՝ 1.5 ամիս։