Samsung Galaxy Tab S9 Wi-Fi 256 ԳԲ պլանշետն ապահովում է հավելվածներում աշխատանքի արդյունավետություն և արագագործություն մուլտիմեդիոն ֆայլերի գործարկման ժամանակ։ Այն պատրաստված է 5.9 մմ հաստությամբ մոխրագույն ամուր մետաղական կորպուսով և հագեցած է ալյումինե շրջանակով, որն օգնում է պահպանել ամբողջականությունը հարվածների և ընկնելու դեպքում։ Կառուցվածքը պաշտպանված է փոշու և խոնավության ներթափանցումից՝ ըստ IP68 ստանդարտի։ Պլանշետային համակարգիչը մատակարարվում է տվյալների պահպանման համար 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։
11 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրանը՝ 2560x1660 պիքսել կետայնությամբ, երաշխավորում է իրատեսական պատկեր՝ բնական գունահաղորդմամբ։ S Pen մագնիսական էլեկտրոնային գրիչը թույլ է տալիս կատարել գրառումներ և նկարել։ Ինտերնետին միանալու համար Samsung Galaxy Tab S9 պլանշետում ինտեգրված է Wi-Fi մոդուլ։ 13 Մպ և 12 Մպ տեսախցիկները ստեղծում են հստակ կադրեր։ Մատնահետքի օպտիկական սկաները պաշտպանում է համակարգը կողմնակի օգտատերերից։ AKG-ի չորս բարձրախոսները՝ Dolby Atmos տեխնոլոգիայով, ձևավորում են հագեցած հնչողություն մուլտիմեդիոն բովանդակության մեջ ընկղմվելու համար։