Pyramid LotR (2XL) շագանակագույն գորգիկը՝ քարտեզի պատկերով, համատեղելի է լազերային և օպտիկական սենսորների հիման վրա աշխատող մկնիկների հետ։ Մոդելը պատրաստված է գործվածքից։ Նման մակերեսն ապահովում է դիրքորոշման ճշգրտություն և չի գրգռում ձեռքերի մաշկը։ Speed + control ծածկույթն ունի ցածր դիմադրություն։ Դա թույլ է տալիս մկնիկին սահել հեշտ և սահուն։
Pyramid LotR (2XL) հսկայական չափսի գորգիկն ունի ռետինե հիմք։ Այն հուսալիորեն ամրանում է սեղանին և չի տեղաշարժվում նույնիսկ մկնիկի ակտիվ շարժումների ժամանակ։ Կարված եզրերը պաշտպանում են գորգիկը մաշվածությունից, քերծվածքներից և պատռվածքներից՝ երկարացնելով դրա ծառայության ժամկետը։