Մուլտֆիլմային փիսիկի պատկերով վարդագույն Pyramid Pusheen (2XL) գորգիկը համատեղելի է լազերային և օպտիկական սենսորների հիմքով աշխատող մկնիկների հետ։ Մոդելը պատրաստված է կտորից։ Նման մակերեսն ապահովում է դիրքավորման ճշգրտություն, չի գրգռում ձեռքերի մաշկը։ Speed + control ծածկույթն ունի ցածր դիմադրություն։ Դա թույլ է տալիս մկնիկին սահել հեշտությամբ և սահուն։
Հսկայական չափի Pyramid Pusheen (2XL) գորգիկն ստացել է ռետինե հիմք։ Այն հուսալիորեն ամրանում է սեղանին, չի տեղաշարժվում նույնիսկ մկնիկի ակտիվ շարժումների դեպքում։ Կարված եզրերը պաշտպանում են գորգիկը մաշվածությունից, քերծվածքներից և պատռվածքներից՝ երկարացնելով դրա ծառայության ժամկետը։