Ձեր առջև է օգտագործման մեջ պարզ, բայց արդյունավետ GEFEST ВО 2501 К47 օդաքաշ պահարանը։ Կախովի տիպի և պատին ամրացվող տեղադրման եղանակով սարքը նախագծվել է հայտնի GEFEST ապրանքանիշի կողմից, իսկ դա նշանակում է, որ Դուք կարող եք 100%-ով վստահ լինել այս սարքի անթերի որակին։ GEFEST ВО 2501 К47-ի իրանը պատրաստված է մուգ շագանակագույն երանգով։ Այսպիսով, սարքը ներդաշնակորեն կտեղավորվի մուգ կահույքով կահավորված խոհանոցային ինտերիերում։ Սարքի ներկառուցման լայնությունը 50 սմ է։ GEFEST ВО 2501 К47 բազմաֆունկցիոնալ օդաքաշ պահարանը նախատեսված է ոչ միայն արդյունավետ օդահեռացման, այլև նախապես մաքրված օդի շրջանառության իրականացման համար։ Սարքի առավելագույն արտադրողականությունը կազմում է 300 խոր. մ ժամում, ինչը վկայում է սարքի անգերազանցելի հզորության մասին։ Սարքի կառուցվածքը նախատեսում է տակտային անջատիչների առկայություն, որոնք հնարավորություն են տալիս ընտրել օդաքաշ պահարանի աշխատանքի երեք հնարավոր արագություններից մեկը։ Այնտեղ է գտնվում նաև եփման մակերեսի լուսավորման համար շիկացման լամպերի միացման կոճակը։